Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով , ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ հոդվածներով,ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով,ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշումը և որակավորված << ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ>> ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար, Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի 06-085-0156-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության 0․2600 հա մակերեսովհողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորhված չէ և այն ՀՀ կառավարության 19/01/2006թվականի N 134-Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին,առաջնորդվելովՀՀկառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը: 2.Նշված հողամասը ենթակա է գրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ: 3.Թույլատրել համայնքի ղեկավարին՝դիմել ՀՀ ԱԳԿ կոմիտեի աշխատակազմի Լոռումարզային ստորաբաժանում, նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ստանալու համար: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |