Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով,ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն,N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով, ՀՀ կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, հիմք ընդունելով  << ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը և Արթուր Թելմանի Սարգսյանի /մուտք՝ 31.08.2020թ. թիվ 206/ դիմումը՝                                                                    

որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 06-004-0018-0009 ծածկագրից առանձնացված  բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0.00596 համակերեսովհողամասում Արթուր Թելմանի Սարգսյանի կողմից 2015թ.ինքնակամ կառուցված 59.6 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝  ք.Թումանյան,7-րդ փողոց, թիվ 10/41 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0.00596 հա մակերեսով հողամասում Արթուր Թելմանի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 59,6 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:

3. Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և համայնքի գլխավոր հատակագծի պահանջներին,այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր  սերվիտուտ, ընդգրկված  չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

4. Ինքնակամ կառույցի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված, այն դասելով  բնակավայրերի հողամասերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և փոփոխությունը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում ու համայնքի հողային հաշվեկշռում:

5. Օրինական ճանաչված ավտոտնակին տրամադրել` << ՀՀ  Լոռու մարզ,Թումանյան համայնք, ք.Թումանյան,7-րդ փողոց, թիվ 10/41 ավտոտնակ>> հասցեն:

6. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված կառույցն իրականացրած Արթուր Թելմանի Սարգսյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի  ձևով գնելու վերաբերյալ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner