Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցչի տեղակալի 03.10.2023թ․գրությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ անհատույց օգտագործման իրավունքով Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի վարչական շենքի՝ 1-ին հրապարակ, թիվ 1 հասցեի, 2-րդ հարկում գտնվող սենյակը՝ ընդհանուր 19,04 քմ մակերեսով, <<Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում>> ծրագրի շրջանակներում, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության թիմի, ագրոարտադրողների ասոցիացիաների խմբերի և «Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խմբի հետ համագործակցությամբ ֆերմերային ասոցիացիաների խմբերի գործունեությանը օժանդակելու համար՝ 7 տարի ժամկետով, Թումանյանի համայնքապետարանի հետ համատեղ օգտագործման պայմանով,տարածք տրամադրելու համար:
2.Սույն որոշման հիման վրա Թումանյան համայնքի և «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում ծրագրի շրջանակներում, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության թիմի,ագրոարտադրողների ասոցիացիաների խմբերի և «Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խմբի հետ համագործակցությամբ ֆերմերային ասոցիացիաների խմբերի միջև կնքել պայմանագիր: |