Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 47-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ,ԿԱՑԱՐԱՆԸ,ԾԱԾԿԱՐԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>>թիվ 912-Ն որոշման պահանջներով , հիմք ընդունելով,որ Գայանե Լիպարիտի Առաքելյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը և սեփականության իրավունքի N 14042025-06-0021 վկայականը՝ 

Թումանյան համայնքի ավագանին որոշում է

1.Թույլատրել Թումանյան համայնքին սեփականության հանդիսացող ՀՀ,Լոռու մարզ,Թումանյան համայնք,գ.Դսեղ, թիվ 26/1 հասցեում գտնվող 653,5 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 513,55 քմ/, 136.25 քմ արտաքին մակերեսով կացարանը /ներքին մակերեսը՝ 118.5 քմ/,  և  41,4 քմ արտաքին մակերեսով ծածկարանը /ներքին մակերեսը՝ 39,60 քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.233525 հա հողատարածքը  (ծածկագիր՝ 06-035-0142-0079) ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Գայանե Լիպարիտի Առաքելյանին:

1) Անասնաշենքի ուղղակի վաճառքի գինը կազմում է 485550.5 (չորս հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր հիսուն դրամ հինգ լումա) ՀՀ դրամ,
2) կացարանի ուղղակի վաճառքի գինը կազմում է 101233.75
 (հարյուր մեկ հազար երկու հարյուր երեսուներեք դրամ յոթանասունհինգ լումա) ՀՀ դրամ,
3) ծածկարանի ուղղակի վաճառքի գինը կազմում է 30760.2
 (երեսուն հազար յոթ հարյուր վաթսուն դրամ երկու լումա) ՀՀ դրամ,
4)
 հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 786045.15 (յոթ հարյուր ութսունվեց հազար քառասունհինգ դրամ տասնհինգւ լումա) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՄԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner