Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի՝
Որոշում եմ.
1.ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի «Թումանյան համայնքի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ս/թ փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ին,անցկացնել մրցույթ:
2.Հաստատել Թումանյան համայնքի «Թումանյան համայնքի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի անցկացման հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
3.ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմին` սահմանված կարգով իրականացնել մրցույթի նախապատրաստական աշխատանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: