Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 15-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԻՍԱՔԱՆԴ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՔԱՆԴՄԱՆ, ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,հաշվի առնելով Թումանյան համայնքի Լորուտ գյուղի վարչական ղեկավարի դիմումը,այն մասին  որ Լորուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 4 և 2-րդ փողոցի թիվ 29 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական գործառնական նշանակության կիսաքանդ շինությունները գտնվում են խարխուլ վիճակում և վտանգ են ներկայացնում գյուղի բնակչության անվտանգությանը,նշված շինությունները 1990-ական թվականներից մնացել են անավարտ և երկար տարիների տեղացած հորդառատ անձրևներից շինությունների կոնստրուկցիաները ենթարկվել են կոռոզիայի և գտնվում են վթարային վիճակում ,հիմք ընդունելով <<ՄԱՐ-ՄՈՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Ա. Մակարյանի՝ 15.03.2018թ. շինությունների գնահատման գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝գյուղի բնակիչների անվտանգությունն ապահովելու մասին՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 

1.Տալ համաձայնություն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 06-045-0050-0002 ծածկագրի բնակավայրերի նշանակության 0,10729 հա հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի վրա կառուցված 1936,23 քմ ներքին մակերեսով կիսակառույց շինության քանդման,շինանյութի տիրապետման և հեռացման մրցույթ անցկացնելու համար:Շինության քանդման,շինանյութի տիրապետման և հեռացման համար մրցույթի մեկնարկային գին սահմանել 1800000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամ:Նախավճարի չափ սահմանել՝ 90000 դրամ, մրցույթի քայլի չափ սահմանել՝ 90000 դրամ:
2.Տալ համաձայնություն՝  համայնքային սեփականություն հանդիսացող 06-045-0045-0014 ծածկագրի բնակավայրերի նշանակության 0,09344 հա  հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի վրա կառուցված կիսաքանդ շինության քանդման,շինության տիրապետման և հեռացման  մրցույթ անցկացնելու համար:Շինության քանդման,շինանյութի տիրապետման և հեռացման համար մրցույթի մեկնարկային գին սահմանել 2000000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ:Նախավճարի չափ սահմանել՝ 100000 ՀՀ դրամ, մրցույթի քայլի չափ սահմանել՝ 100000 ՀՀ դրամ:
3.Շինության քանդման,շինանյութի տիրապետման և հեռացման  համար մրցույթի հաղթողին տրամադրվում է շինարարության քանդման թույլտվություն:


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՐՎԱՆԴ ՇԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner