Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 46-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2016 թվականի N 46-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 20-րդ և 33-րդ հոդվածներով և Քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հասցեագրված դիմում-բողոքների քննարկման ոլորտում վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների ընդունելության ընթացակարգը բարելավելու և ավագանու դերակատարության ու պատասխանատվության բարձրացման նպատակով ՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Թումանյան  համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի 1-ի:
2.Հաստատել ընդունելության համար դիմած քաղաքացիների համար լրացվող ուղղորդող թերթիկի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
3.Հաստատել  ընդունելության նախնական գրանցման համար դիմած քաղաքացիների գրանցման քարտի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:
4.Սույն որոշումը և քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել Թումանյանի համայնքապետարանի  և համայնքի կազմում գտնվող բոլոր բնակավայրերի վարչական շենքերում՝ քաղաքացիների համար տեսանելի վայրում:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավար Լևոն Զավարյանին:


Կողմ -5

ԱՅԴԻՆՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԳԱԳԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՆՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(37.14 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner