Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 41-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 5-րդ ենթակետով և <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

Ընդունել`ի գիտություն Թումանյան համայնքի 2019 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին հաղորդումը`համամաձայն հավելվածի:

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.21 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

                                                                                                                                                     Հավելված
                                                                                                                                                    ՀՀ Լոռու  մարզի  Թումանյան համայնքի ղեկավարի
                                                                                                                                                    2019 թ.-ի հոկտեմբերի 30-ի N    որոշման

                                                            ՀԱՂՈՐԴՈՒՄ                                                                                                                                                     

                    ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՐՐՈՐԴ  ԵՌԱՄՍՅԱԿԻ

                                                           ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Թումանյան համայնքի 2019թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում բյուջեն կատարվել է եկամուտների գծով 96.1 %-ով,նախատեսված 94853.0 հազ.դրամի փոխարեն փաստացի մուտքերը կազմել են 91156.3 հազ.դրամ : Սեփական եկամուտները ՝( հարկային եկամուտներ և տուրքեր,այլ եկամուտներ,  եկամուտներ կապիտալ գործառնություններից) 21125.5 հազ.դրամի փոխարեն փաստացի մուտքերը  կազմել են 17428.8 հազ.դրամ, կատարման տոկոսը` 82.5 %: Պաշտոնական տրանսֆերտների գծով  եկամուտները (ՀՀ պետական բյուջեից տրամադրվող դոտացիաներ ) նախատեսված էր 73727.5հազ. դրամ, տրվել է ամբողջությամբ կամ կատարման տոկոսը՝ 100.0 %, այդ թվում` համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները՝ 73727.5 հազ. դրամը տրվել է ամբողջությամբ, կատարման տոկոսը՝100.0%:

  1. Վարչական   մասի եկամուտները       

    2019թ-իբյուջեն վարչական մասով երրորդ եռամսյակի  ընթացքում նախատեսված  էր 94853.0    

  հազ.դրամ  եկամուտ, փաստացի մուտքերը կազմել են 91156.3 հազ.դրամ կամ կատարման   

  տոկոսը` 96.1 % :    

  Սեփական եկամուտները ՝( հարկային եկամուտներ և տուրքեր,այլ եկամուտներ,  եկամուտները)    

  21125.5  հազ.դրամի փոխարեն փաստացի մուտքերը  կազմել են 17428.8 հազ.դրամ, կատարման           

 տոկոսը` 82.5 %: Պաշտոնական տրանսֆերտների գծով  եկամուտները (ՀՀ պետական բյուջեից   

  տրամադրվող դոտացիաներ ) նախատեսված էր 73727.5 հազ. հազ. դրամ, տրվել է 73727.5  հազ.         

  դրամ կամ կատարման տոկոսը՝ 100.0 %, այդ թվում` համահարթեցման սկզբունքով տրամադրվող

   դոտացիաները ` 73727.5  հազ. դրամ,որը տրվել է ամբողջությամբ, կատարման տոկոսը՝100.0%:

 1. Հողի հարկ  

       Հողի հարկի գծով եկամուտները  2019 թ-ի բյուջեով երրորդ եռամսյակի  ընթացքում   

       նախատեսված 6000.0 հազ.դրամի փոխարեն փաստացի մուտքերը  կազմել են 4093.3

       հազ.դրամ, կատարման կամ կատարման տոկոսը՝ 68.2 %: Նախորդ տարվա համեմատ հողի     

       հարկի կատարման տոկոսը աճել է:

  2. Գույքահարկ

       Գույքահարկը համայնքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների համար        

       նախատեսված էր 200,0 հազ.դրամի փոխարեն փաստացի մուտքերը  կազմել են 290.6     

       հազ.դրամ, կատարման կամ կատարման տոկոսը՝ 145.3 %, իսկ խոխադրամիջոցների համար

       նախատեսված 6100.0 հազ.դրամի փոխարեն փաստացի մուտքերը  կազմել են 5684.3

       հազ.դրամ, կատարման կամ կատարման տոկոսը՝ 93.2 %,որը նախորդ տարվա համեմատ

      նույնպես  աճել է:

  3.  Տեղական տուրքեր

       Տեղական տուրքերի գծով եկամուտները երրորդ եռամսյակի ընթացքում նախատեսված 804.2

      հազ.դրամի փոխարեն փաստացի մուտքերը  կազմել են 686.6 հազ.դրամ  կամ  կատարման   

      տոկոսը՝ 85.4 %, որը նախորդ տարվա համեմատ նվազել է :

  4. Այլ եկամուտներ

      Այս եկամտատեսակը   2019թ-ի երրորդ եռամսյակի ընթացքում նախատեսված էր 7589.0    

      հազ.դրամ,փաստացի մուտքը կազմել է 6674.0 հազ.դրամ կամ տոկոսը 87.9 %, որը նախորդ

        տարվա համեմատ նույնպես  աճել է:

 

   2. Թումանյան համայնքի 2019թ.-ի երրորդ եռամսյակի բյուջեի  ընթացիկ ծախսերի     

      կատարողականը ըստ ոլորտների                                                 

        Բյուջեի վարչական մասի 2019թ-ի բյուջեի ծախսերը երրորդ եռամսյակի ընթացքում

      նախատեսված էր 94788.0 հազ. դրամ, փաստացի ծախսը կազմել է 82891.0 հազ. դրամ կամ  

      կատարման տոկոսը` 87.4 %:

 

                               1)  Ըստ ոլորտների ծախսերը կատարվել են

 

     1.   Բաժին(Ոլորտ)1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝

Ծրագիր1.

       Համայնքի աշխատակազմի պահպանություն, հանրային որակյալ ծառայությունների մատուցում

           Միջոցառումներ:Ծառայություններ               

      Թումանյան քաղաքի աշխատակազմի պահպանության, Աթան,Ահնիձոր, Լորուտ, Մարց,

       Շամուտ,Քարինջ  բնակավայրերի վարչական ղեկավարների և աշխատակազմերի

       պահպանության ծախսեր՝     

            նախատեսված  -  42450.0հազ. դրամ

            փաստացի ծախս – 36269.7 հազ. դրամ

            կատարման տոկոս – 85.4 %:  

 

2.  Բաժին(Ոլորտ)4.  Տնտեսական հարաբերություններ`   

      Ծրագիր 1. Ճանապարհային տնտեսություն,անասնաբուժական ծառայության մատուցում ,   աջակցություն բոսաշրջության զարգացմանը.

  Միջոցառումներ:Ծառայություններ                                

Անասնաբուժական ծառայության մատուցման միջոցով անասնապահության աճի ապահովում

      նախատեսված –  1295.0 հազ. դրամ,

      փաստացի ծախս  1295.0 հազ. դրամ

       կատարման տոկոս – 100.0 %: 

  Միջոցառումներ:Ծառայություններ                                 

Դրամաշնորհի տրամադրման միջոցով աջակցություն <<Ճանապարհային տնտեսության>> վիճակի

բարելավման ծրագրին           

      նախատեսված –  7500.0 հազ. դրամ,

      փաստացի ծախս  7500.0 հազ. դրամ

       կատարման տոկոս – 100,0 %:  

    Միջոցառումներ:Ծառայություններ                                 

  Դրամաշնորհի տրամադրման միջոցով աջակցություն <<Լոռի>>մարզային բոսաշրջության   

  զարգացման ծրագրին           

      նախատեսված –  210.0 հազ. դրամ,

      փաստացի ծախս  0 հազ. դրամ

      կատարման տոկոս – 0 %:  

 

 3.  Բաժին(Ոլորտ)5.Շրջակա  միջավայրի  պաշտպանություն       

     Ծրագիր 1.

      Համայնքի բոլոր բնակավայրերում աղբահանության և սանիտարական մաքրման    

       ծառայությունների մատուցում

    Միջոցառումներ:Ծառայություններ                                      

  Դրամաշնորհների տրամադրման միջոցով  համայնքի բոլոր բնակավայրերում մատուցել     

       աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ

        նախատեսված – 4000.0 հազ. դրամ,

        փաստացի ծախս -4000.0 հազ. դրամ

        կատարման տոկոս – 100.0 %:  

4.  Բաժին(Ոլորտ)6. Բնակարանային  շինարարություն  և կոմունալ  ծառայություն

     Ծրագիր 1.

       Ներհամայնքային փողոցների լուսավորում, ջրամատակարարման համակարգի բարելավում     

    Միջոցառումներ:Ծառայություններ                             

   Համայնքի բնակավայրերի ջրամատակարարման համակարգի բարելավում

           նախատեսված –    7110,0 հազ. դրամ,

           փաստացի ծախս – 7110.0հազ. դրամ

           կատարման տոկոս – 100.0 %:

   Ծրագիր 1.

     Փողոցների լուսավորում

  Միջոցառումներ:Ծառայություններ

  Ներբնակավայրային կենտրոնական փողոցների լուսավորության համակարգերի էներգետիկ

   և սպասարկման ծառայությունների մատուցում

           նախատեսված – 2050.0 հազ. դրամ

           փաստացի ծախս – 1429.1 հազ. դրամ

           կատարման տոկոս – 69.7 %:  

Միջոցառումներ:Ծառայություններ                             

5. Բաժին(Ոլորտ)8. Հանգիստ, մշակույթ և կրոն 

  Ծրագիր 1. Նպաստել համայնքում սպորտային միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը և անհատ մարզիկների ինքնաճանաչմանը

           նախատեսված –    1000.0 հազ. դրամ,

           փաստացի ծախս – 0 հազ. դրամ

           կատարման տոկոս – 0 %:

 

6. Բաժին(Ոլորտ)9. Կրթություն 

         Ծրագիր1.

   Համայնքում նախադպրոցական կրթության, արտադպրոցական դաստիարակության    

   զարգացում և կրթությանը տրամադրվող oժանդակ ծառայության մատուցում

      Միջոցառումներ:Ծառայություններ                             

 Թումանյանի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի գործունեության ապահովում,պայմանների բարելավում

 Լորուտի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի գործունեության ապահովում,պայմանների բարելավում

Քարինջի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի գործունեության ապահովում,պայմանների բարելավում

Աթանի նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայության  պահպանում

Ահնիձորի նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայության  պահպանում

Մարցի նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայության  պահպանում

 Շամուտի նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայության  պահպանում

Միջոցառումներ:Ծառայություններ                             

 Թումանյանի մանկական արվեստի դպրոց ՀՈԱԿ-ում արտադպրոցական դաստիարակության  

 կազմակերպում

 Միջոցառումներ:Ծառայություններ                         

    Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների մատուցում

      նախատեսված – 25830.0 հազ. դրամ

      փաստացի ծախս – 21920.0 հազ. դրամ

      կատարման տոկոս – 84.9 %:  

7. Բաժին(Ոլորտ)10. Սոցիալական պաշտպանություն

      Ծրագիր1.

    Աջակցություն համայնքի անապահով ընտանիքներին

  Միջոցառումներ:Տրանսֆերտներ

Համայնքի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրվելու միջոցով հոգսերի աստիճանաբար թեթևացում

        նախատեսված –   1500.0 հազ. դրամ

      փաստացի ծախս –1460.0հազ. դրամ

      կատարման տոկոս – 97.3 %:  

 

ԻՆՉ ԿԱՊԻՏԱԼ ԾՐԱԳՐԵՐ Եվ  ՄԻՋՈՑԱՌՈԻՄՆԵՐ  ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

 

  1. Բաժին(Ոլորտ)1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝

       Ծրագիր1.

 Համայնքի բնակչության կենսամակարդակի բարելավում և ծառայությունների մատուցման որակի  

  բարձրացում

    Միջոցառումներ:Ոչ ֆինանսական ակտիվների գծով (կապիտալ)միջոցառումներ                            Թումանյան քաղաքի հանդիսությունների սրահի կապիտալ վերանորոգում,

Թումանյան քաղաքի հրապարակի և Հ. Թումանյանի հուշարձանի շրջակայքի վերանորոգում և բարեկարգում

Մարց գյուղի վարչական ղեկավարի նստավայրի և հանդիսությունների սրահի գազաֆիկացում Քարինջ գյուղի վարչական ղեկավարի նստավայրի վերանորոգում և  գազաֆիկացում

 Ահնիձոր գյուղի հանդիսությունների սրահի կցակառույցի վերանորոգում

 Լորուտ գյուղի գերեզմանատան ցանկապատի վերանորոգում

 Ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստում 

     նախատեսված – 10533.0 հազ. դրամ

     փաստացի ծախս – 5248.2 հազ. դրամ

      կատարման տոկոս – 49.8 %:  

2. Բաժին(Ոլորտ)4. Տնտեսական հարաբերություններ   

    Ծրագիր1.

Ճանապարհային տնտեսության վիճակի բարելավում

  Միջոցառումներ: Ոչ ֆինանսական ակտիվների գծով (կապիտալ)միջոցառումներ  

Լորուտ բնակավայրից արոտավայրեր տանող հանդամիջյան  ճանապարհի նորոգում

Ահնիձոր  բնակավայրից արոտավայրեր տանող հանդամիջյան  ճանապարհի նորոգում

Շամուտ բնակավայրից արոտավայրեր տանող հանդամիջյան  ճանապարհի նորոգում

 Աթան բնակավայրից արոտավայրեր տանող հանդամիջյան  ճանապարհի նորոգում

      նախատեսված – 1100,0 հազ. դրամ

     փաստացի ծախս – 1100.0 դրամ

     կատարման տոկոս – 100.0%:  

 

3. Բաժին(Ոլորտ)6. Բնակարանային  շինարարություն  և կոմունալ  ծառայություն

     Ծրագիր1.

Համայնքի բնակավայրերի ներքին ջրամատակարարման համակարգերի վերանորոգում, փողոցների լուսավորության համակարգի կառուցում

  Միջոցառումներ: Ոչ ֆինանսական ակտիվների գծով (կապիտալ)միջոցառումներ  

Համայնքի  բնակավայրի ներքին ջրամատակարարման համակարգերի վերանորոգում,ծրագրի իրականացման համար համայնքի կողմից՝ կապիտալ ներդրում

      նախատեսված – 4980,0 հազ. դրամ

      փաստացի ծախս – 0  դրամ

      կատարման տոկոս – 0 %:  

  Միջոցառումներ: Ոչ ֆինանսական ակտիվների գծով (կապիտալ)միջոցառումներ  

Թումանյան համայնքի Քարինջ,Մարց, Լորուտ,Աթան և Շամուտ բնակավայրերում լուսավորության համակարգի կառուցում,ընդլայնում և պահպանում

     նախատեսված – 3450,0 հազ. դրամ

      փաստացի ծախս – 0 հազ. դրամ

      կատարման տոկոս – 0 %:  

 

     

 

           Թումանյան համայնքի  ղեկավար՝                                              /Լ. Զավարյան/

                                                                              

 








Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner