Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 մայիսի 2025 թ.

<< ՀԿ ԿԵՆՏՐՈՆ>> ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՅՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,«Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ  պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով, «Տարոն Վարդանյան Արթուրի» ԱՁ-ի կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը և <<ՀԿ Կենտրոն>> ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանի /մուտք՝ 28.03.2025թ. թիվ  156 / դիմումը,
որոշում եմ.

1. Ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը Դսեղ գյուղի կադաստրային քարտեզի 06-004-0016-0005 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0,03585 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում <<ՀԿ Կենտրոն>> ՀԿ-ի կողմից ինքնակամ կառուցված 18.2քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 12.80 քմ) սանհանգույցի,19.2 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը 17.4քմ) մառանի և մառանի բաց պատշգամբի և 67.1 քմ մակերեսով ծածկի նկատմամբ:

2. Օրինականացնել Դսեղ գյուղի կադաստրային քարտեզի 06-004-0016-0005 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 0,03585 հեկտար մակերեսով հողամասում գտնվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանններին համապատասխանող, 1998 թվականին ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2025TM4BB6 ծածկագրով հաշվառված, 18.2քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 12.80 քմ) սանհանգույցի,19.2 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը 17.4քմ) մառանը և մառանի բաց պատշգամբը և 67.1 քմ մակերեսով ծածկը:

3. Ինքնակամ կառույցի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված, այն դասելով բնակավայրերի հողամասերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և փոփոխությունը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում ու համայնքի հողային հաշվեկշռում:

4. Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0016-0005 ծածկագրից առանձնացված 0,03585 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, գ, Դսեղ, 14-րդ փողոց, 8/2 մառան>> փոստային հասցեն:

5. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

6. Շինությունների զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

7. Անշարժ գույքի պետական գրանցում ստանալուց հետո, տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառույցն իրականացրածիրավաբանական անձին՝ <<ՀԿ Կենտրոն>> ՀԿ-ի նախագահԱրփինե Հակոբյանին  օրինականացված շինությունների և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն: 

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner