Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածի դրույթներով և համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հիմնադրել «Թումանյան համայնքի գյուղաշխատանքներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն / այսուհետ` ՀՈԱԿ /:
2.Հաստատել «Թումանյան համայնքի գյուղաշխատանքներ»ՀՈԱԿ-իկանոնադրությունը: 3. «Թումանյան համայնքի գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ-ի գործունեության առարկան, նպատակները և գործունեության տեսակներն են` 1) Հողագործության աշխատանքների իրականացում, 2) այգեգործության աշխատանքների իրականացում, 3) կանաչապատման,կանաչ տարածքների պահպանման աշխատանքների իրականացում, 4) անասնապահության աշխատանքների իրականացում, 5) համայնքի սեփականություն հանդիսացող գյուղտեխնիկայով գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպում և իրականացում, 6) Օրենքով սահմանված գյուղատնտեսական այլ ծառայությունների իրականացում: |