|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 փետրվարի 2022 թվականի N 20-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 21 հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետով և Քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հասցեագրված դիմում-բողոքների քննարկման ոլորտում վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների ընդունելության ընթացակարգը բարելավելու և ավագանու դերակատարության ու պատասխանատվության բարձրացման նպատակով ՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Թումանյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը՝համաձայն հավելվածի 1-ի: 2.Հաստատել ընդունելության համար դիմած քաղաքացիների համար լրացվող ուղղորդող թերթիկի ձևը՝համաձայն հավելված 2-ի: 3.Հաստատել ընդունելության նախնական գրանցման համար դիմած քաղաքացիների գրանցման քարտի ձևը՝համաձայն հավելված 3-ի: 4.Սույն որոշումը և քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել Թումանյանի համայնքապետարանի և համայնքի կազմում գտնվող բոլոր բնակավայրերի վարչական շենքերում՝քաղաքացիների համար տեսանելի վայրում: 5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանին: |
Կողմ -12 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱԼՍՏՅԱՆ ՍԵԴՐԱԿ ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.13 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|