Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրումային ծրագրերի իրականացման համար առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել Թումանյան համայնքի Աթան,Ահնիձոր,Լորուտ,Մարց,Շամուտ և Քարինջ գյուղերի կենտրոնական հատվածներում կառուցել ավտոկանգառ,որի համար յուրաքանչյուր բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից հատկացնել 30քմ մակերեսով հողատարածք /ըստ կից գլխավոր հատակագծի/: 2.Թույլատրել Թումանյան համայնքի Մարց և Քարինջ գյուղերում կառուցել ավտոկանգառ,որի համար յուրաքանչյուր բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից հատկացնել 1500քմ մակերեսով հողատարածք /ըստ կից գլխավոր հատակագծի/: 3.Թույլատրել Թումանյան համայնքի Մարց գյուղում կառուցել ավտոպարկ,որի համար բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից հատկացնել 1500քմ մակերեսով հողատարածք /ըստ կից գլխավոր հատակագծի/:
|