Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու կանոնակարգը՝համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 27-ի <<Թումանյան համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> թիվ 10 -Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 23-ի <<Դսեղ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> թիվ 22 -Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Չկալով համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 12-ի <<Չկալով համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> թիվ 26-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|