Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման պահանջների և հաշվի առնելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1․ Թումանյան համայնքի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով /մրցույթներով և աճուրդներով/ կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
1) Սուրեն Թումանյան՝ համայնքի ղեկավար (հանձնաժողովինախագահ)․ 2) Ռոման Շաքարյան՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ (հանձնաժողովի անդամ)․ 3) Դավիթ Վանյան՝ համայնքի ավագանու անդամ (հանձնաժողովի անդամ). 4) Արմեն Չոփուրյան՝ համայնքի ղեկավարի խորհրդական (հանձնաժողովի անդամ)․ 5) Երվանդ Շաքարյան՝ (հանձնաժողովի անդամ)․
2.Հանձնաժողովի կազմից աճուրդավար և արձանագրող նշանակել Արմեն Չոփուրյանին։ |