Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մաին>> ՀՀ օրենք 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի պահանջներով,ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքի,ՀՀ Հողային օրենսգրքի հոդվածներով, ՀՀ կառավարության 13.04.2006թ. թիվ 719-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 29.04.2021թ <<ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 698-Ն որոշման IV գլխի 31-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով ԱՁ <<Սարգիս Թամազյան Ռոբերտի>> կողմից կազմված անշարժ գույքի Հաշվաման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024US85HT տեղեկանքը և մասնագիտական եզրակացությունը՝
Որոշում եմ
1.Թումանյան համայնքի հաշվեկշռում գտնվող Թումանյան համայնքի Քոբեր բնակավայրի 06-004-0049-0010 ծածկագրում գտնվող բնակելի տան զբաղեցրած 0.07635 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային քարտեզում արտացոլել ճիշտ տեղադիրքով ու գծային չափերով՝ հողամասի տեղադիրքը համապատասխանեցնելով իրական տեղադիրքին՝ համաձայն որակավորված անձի կողմից կազմված Հաշվաման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024US85HT տեղեկանքի և մասնագիտական եզրակացության:
2. Թումանյան համայնքի Քոբեր բնակավայրի կադաստրային քարտեզի 06-004-0049-001 ծածկագրից առանձնացված 0,7635 հա մակերեսով բնակավայրի այլ հողեր հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
3. ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայր բնակավայրի կադաստրային քարտեզի 06-004-0049-0010 ծածկագրում գտնվող անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, Քոբայր բնակավայր, 14/2 բնակելի տուն:
4. Հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից։
7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: