Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 21/10/2024թ. <<Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին>> N Կ-21102024-06-0149 որոշումը՝
Որոշում եմ.
1. Թումանյան համայնքի ղեկավարի 2024թ.հուլիսի 9-ի <<ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ >> N 276-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1). Որոշման 1-ին կետի նախադասությունը կարդալ հետևյալ խմբագրությամբ ՝ <<Վերականգնել և ճանաչել Արարատ Հովհաննեսի Մելիքյանի /ծնված՝ 14․05․1953թ․/ սեփականության իրավունքը Թումանյան համայնք, ք.Թումանյան,3-րդ փողոց,9 շենք, բնակարան 4 հասցեում գտնվող 37,3 քմ մակերեսով բնակարանի /որից՝ 5,1քմ մակերեսով միջանցքը և 3,4 քմ մակերեսով շքամուտքը հանդիսանում է թիվ 3 բնակարանի սեփականատեր Վահագն Հրաչիկի Աթյանի հետ ընդհանուր համատեղ սեփականություն/ նկատմամբ:
2. Որոշման մեջ ավելացնել նոր պարբերություն՝ Բնակարանի սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք ընդունել <<Սարգիս Թամազյան Ռոբերտի>> ԱՁ-ի կողմից կազմված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024MMCKQD տեղեկանքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: