Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 18-ի « ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի 2022թ. տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափեր սահմանելու մասին» N 8-Ն որոշումը,հաշվի առնելով Դսեղ գյուղի բնակիչներ՝Շահեն Գագիկի Ղազարյանի (26․01․2022թ․ թիվ 48 մտից) և Արեն Փաշիկի Խառատյանի (11․05․2022թ․ թիվ 311 մտից) դիմումները ՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն Դսեղ գյուղի բնակիչներ՝Շահեն Գագիկի Ղազարյանին և Արեն Փաշիկի Խառատյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող Դսեղ գյուղի, 1-ին փողոցի, Հով․Թումանյանի տուն թանգարանի հարակից տարածքի հողամասում ժամանակավորապես վագոն տնակ տեղադրելու և սրճարանային գործունեություն իրականացնելու համար։
2․ Սահմանել՝ ամսական 6000 դրամ վճարը։ 3․Համայնքի ղեկավարին՝սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |