Ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով ,ՀՀ Կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-նորոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, հիմք ընդունելով Լոռի-3 միկրոռեգիոնալ համակցվածտարածական պլանավորման փաստաթուղթը,Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 24.09.2024թ. թիվ 87-Ա որոշումը,ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-16 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 2024թ. հոկտեմբերի 16-ի թիվ 823-Ա որոշումը և Արմեն Աշոտի Չոփուրյանի /մուտք՝ 05.05.2025թ. թիվ 273/դիմումը
Որոշում եմ.
1.Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի 5-րդ փողոց թիվ 10/7 հասցեում գտնվող 06-035-0048-0017 (սեփականության իրավունքի վկայական N12022025-06-0049) կադաստրային ծածկագրով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության 0,01 հա մակերեսով արդյունաբերական օբյեկտներ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել այն փոխադրելով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և համապատասխանեցնել Լոռի-3 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը::
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: