Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշումը և հաշվի առնելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1․Թույլատրել Թումանյան համայնքի ղեկավարին՝ համայնքի կարիքների համար համայնքի զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում լիզինգային եղանակով ձեռք բերել.
1) սիլոսահավաք կոմբայն՝ DON 680M մակնիշի,
2) ոռոգման համակարգ Dias F-90/500 :
2․Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեից կատարել կանխավճար լիզինգի առարկայի արժեքի 20%-ի չափով։
3․Լիզինգի առարկայի արժեքը կազմում է կոմբայնի համար՝ 44,000,000 (քառասունչորս միլիոն) ՀՀ դրամ, ոռոգման համակարգի համար՝ 16,500,000 (տասնվեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, լիզինգի առարկայի ընդհանուր արժեքը կազմում է 60,500,000 (վաթսուն միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որից կանխավճարի գումարը կազմում է 12,100,000 (տասներկու միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ:
4․Կոմբայնի համար 2025-2035 թթ․, իսկ ոռոգման համակարգի համար 2025-2028 թթ. ընթացքում, յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեում նախատեսել առնվազն լիզինգի գծով վարձավճարների չափով ծախսային համապատասխան հոդված՝ պահպանելով <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
5․Լիզինգի վարձավճարների վճարումները նախատեսել յուրաքանչյուր տարի ապրիլից- դեկտեմբեր ամիսներին։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: