Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>>թիվ 912-Ն որոշման պահանջներով , հիմք ընդունելով,որ Նարեկ Նիկալի Դալլաքյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը և սեփականության իրավունքի N 08092023-06-005 վկայականը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել Թումանյան համայնքին սեփականության հանդիսացող ՀՀ,Լոռու մարզ,Թումանյան համայնք,գ.Դսեղ,Փոքր հրապարակ,թիվ 1/1հասցեում գտնվող 20,2քմ մակերեսով կիսակառույց խանութը և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00202 հա հողատարածքը (ծածկագիր 06-035-0064-0009) ուղղակի վաճառքով օտարել Դսեղ գյուղի բնակիչ Նարեկ Նիկալի Դալլաքյանին: 1) Կիսակառույց խանութի ուղղակի վաճառքի գինը կազմում է 135077,40 ( մեկ հարյուր երեսունհինգ հազար յոթանասունյոթ դրամ քառասուն լումա) ՀՀ դրամ: 2) Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 6799,32 ( վեց հազար յոթ հարյուր իննսունինը դրամ երեսուներկու լումա) ՀՀ դրամ,1 քմ արժեքը՝ 336,6 (երեք հարյուր երեսունվեց դրամ վաթսուն լումա) ՀՀ դրամ: |