Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2025 թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՍԵՂ ԳՅՈՒՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-035-0016-0015 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդև 42-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտ արված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ,ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022 թվականի թիվ 14-Ն որոշմամբ, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման կամ անվտանգության գոտիներում,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով համապատասխան որակավորում ունեցող  <<ԻՆԵՔՍ>> ՍՊԸ-ի կողմից չափագրված խոհանոցի և օժանդակ շինությունների հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, չափագրման տվյալների մուտքագրման 2022DKCWQS ծածկագիրը՝ տրված 13.05.2022թ. և <<ՀԿ Կենտրոն>>  ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանի  /մուտք՝ 28.03.2025թ. թիվ 156/ դիմումը՝
Որոշում եմ.

1. Հաշվի առնելով հաշվառման տվյալների մուտքագրման 2022DKCWQS ծածկագիրը՝օրինականացնել <<ՀԿ Կենտրոն>>  ՀԿ-ի սեփականության իրավունքով պատկանող Թումանյան համայնք, գ.Դսեղ,14-րդ փողոց, թիվ 8 հասցեում, 06-035-0016-0015 կադաստրային ծածկագրով 0,15 հա մակերեսով հողամասում 2016թ. և 2018թ. ինքնակամ կառուցված 55.1 քմ արտաքին մակերեսով խոհանոցը և խոհանոցի բաց պատշգամբը և 2021թ. կառուցված 12.0 քմ մակերեսով ծածկը։

2. Թումանյանի համայնքապետարանի 900265002528 հաշվեհամարին ինքնակամ կառուցված  շինությունների համար վճարել 49855.3 /քառասունինը հազարութ հարյուր հիսունհինգ դրամ երեք լումա/ ՀՀ դրամ։

 3. Հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: 

4. Վերջիններիս վճարման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը։

5. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner