Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 23 -ի <<Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 4-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ համայնքի ավագանու 1997 թվականի փետրվարի 3 -ի <<Դսեղի գյուղապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին>>թիվ 3 -Ա որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Չկալով համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 25-ի <<Չկալովի գյուղապետարանի աշխատակազմի>>համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը թիվ 7-Ա որոշումը.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: