Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 407-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2023 թվականի N 407-Ա

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՐԹՈՒՐ ՎՐԵԺԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անչափահաս Արթուր Վրեժի Հակոբյանի ծնողները ամուսնալուծվել են 21.10.2014 թվականին,որից հետո երեխան և մայրը ապրել են տատիկի՝ Անահիտ Անտաշյանի հետ, և երեխայի խնամքով հիմնականում զբաղվել են տատիկն ու պապիկը:Արթուրի մայրը՝ Արմինե Մովսեսյանը մահացել է 20.08.2023 թվականին:Ըստ երեխայի տատիկի ու պապիկի բանավոր հայտարարության  Արթուրի հոր մասին չունեն տեղեկություններ,ամունալուծվելուց հետո երբևէ չի հետաքրքրվել երեխայով, չի մասնակցել նրա խնամքին:Թումանյան համայնք, ք. Թումանյան, 5-րդ փողոց,շ.5,բնակարան 13 հասցեի բնակչուհի՝ Անահիտ Սոսիի Անտաշյանը դիմել է Թումանյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին, իր թոռան՝ Արթուր Վրեժի Հակոբյանի նկատմամբ խնամակալություն սահմանելու խնդրանքով:
Հիմք ընդունելով Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ՝ Ա.Չիլինգարյանի 23.11.2023թ. N03/ՄՄ/62256-23 գրությունը, Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոնի տնօրեն՝ Տ.Մխիթարյանի 22.11.2023թ. N 355 եզրակացությունը,Թումանյանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06.12.2023թ. նիստի որոշումը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածներով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 13-րդ հոդվածներով,  ՀՀ կառավարության<<Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության>>  2016թ. հունիսի
2-ի թիվ 631-Ն որոշման 9-րդ կետի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝
Որոշում եմ.

1.Անչափահաս Արթուր Վրեժի Հակոբյանի /ծնված՝ 14.09.2013թ. ծննդ. վկայական՝ III-ВГ N 532062/ նկատմամբ խնամակալ նշանակել չափահաս, գործունակ քաղաքացի`Անահիտ Սոսիի Անտաշյանին /անձնագիր` AV 0677740, տրված 16.03.2023թ., 055-ի կողմից/։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 93

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner