Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 57-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀՈՂԱՏԵՍՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքով,ՀՀ Քաղաքացիական օրեսգրքովը, ՀՀ Հողային օրեսգրքի 3-րդ, 7-րդ, 57-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքի 14.1, 14.2, 14.3 հոդվածներով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 15-րդ կետով, ՀՀ կառավարության 13.04.2006թ. թիվ 719-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 27.12.2007թ. ՀՀ Լոռու մարզի Թումանյան քաղաքային  համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին N 1590-Ն որոշումով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թումանյանի հրակայուն նյութերի գործարանը ԲԲԸ-ին  պատկանող 1953թվականին կառուցված շենք շինությունների զբաղեցրած 06-004-0029-0035   ծածկագրի տակ գտնվող 0. 48556հա հողամասը համաձայն կադաստրային քարտեզի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս է, սակայն հատկացման և շենք շինությունների կառուցման օրվանից մինչ օրս օգտագործվում է վերոնշյալ շենք շինությունների սպասարկման տարածք, ուստի առաջնորդվելով ՀՀ հողային օրենսգրքի և Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 14.1, 14.2, 14.3 հոդվածներով համայնքի ավագանին տալիս է իր համաձայնությունը, որպեսզի 0.48556հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվի որպես արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության հողամաս, իսկ գործառնական նշանակությունը պահեստարանների հողամաս:
2.10-օրյա ժամկետում տեղեկացնել անշարժ գուըքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին՝կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստաված պատճեն:    


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՐՎԱՆԴ ՇԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner