Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ, 52-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-19 րդ հոդվածներով,ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01/06/2010 թ. թիվ 186-Ն հրամանով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 09/06/2005 թվականի թիվ 845-Ն և 13/04/2006թվականի թիվ 719-Ն և որոշումները և որակավորված անձի կողմից տրված հողամասի հատակագիծը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար, Թումանյան համայնքի Քարինջ գյուղի վարչական սահմաններում գտնվող Թումանյան համայնք, գ.Քարինջ, փողոց 8,թիվ 5 հասցեում, 06-110-0031-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.23775 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման տնամերձ հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր և այն ՀՀ կառավարության 09/06/2005 թվականի թիվ 845-Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին, առաջնորդվելով ՀՀ
կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01/06/2010թ. թիվ 186-Ն հրամանի II գլխի 5-րդ կետով, որոշում եմ նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը:
2.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար, Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Թումանյան համայնք, Թումանյան քաղաք, փողոց 12, թիվ 32 հասցեում, 06-004-0021-0150 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.20534 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման տնամերձ հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր և այն ՀՀ կառավարության 13/04/2006 թվականի թիվ 719-Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին, առաջնորդվելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01/06/2010թ. թիվ 186-Ն հրամանի II գլխի 5-րդ կետով, որոշում եմ նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության
իրավունքը:
3.Նշված հողամասերը ենթակա են գրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ:
4.Թույլատրել համայնքի ղեկավարին դիմելու ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի Լոռու մարզային ստարաբաժանում՝ նշված հողամասի համար սեփականության վկայական ստանալու համար: