Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, <<ՀՀ բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով և առաջնորդվելով Թումանյան համայնքի ավագանու 2016թ. ապրիլի 27-ի <<Թումանյան համայնքի 2016թ. բյուջեն հաստատելու մասին>> թիվ 30-Ն որոշումով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
Վարչական մասի եկամուտներում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Նախատեսել 2000,0 հազար դրամ ծախս <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>> 1.6.1 դասակարգման <<Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին>> /հոդ. 4622/՝ որպես ներդրում Թումանյան բազմաբնակավայր համայնքի զարգացման ծրագրերի իրականացման համար:
2.Պակասեցնել 11.1.2 դասակարգման <<Պահուստային ֆոնդը>> /հոդ. 4891/ 2000,0 հազար դրամով: