Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 26-րդ կետով և <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ, 60-րդ և 72-րդ հոդվածներով. Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Թումանյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն 1,2,3,4 և 5 հավելվածների: 2.Ուժը կորցրած ճանաչել՝ 1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 15-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 66 -Ա որոշումը, 2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 22-ի <<Թումանյան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>ՀՈԱԿ-ն աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 29 -Ա որոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: |