Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 23 հուլիսի 2015 թվականի N 828–Ն որոշման հավելվածի 2-րդ և 10-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104 - Լ հրամանով և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի 10/10/2023թ. N 01/111.3/07384-2023 գրությունը՝
Որոշում եմ.
1. Վասիլի Վարուժանի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Թումանյան համայնքի Լորուտ գյուղի կադաստրային քարտեզի 06-045-0177-0004 ծածկագրից առանձնացվող 0.057496 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի հողային հաշվեկշռում:
3. Լորուտ գյուղի կադաստրային քարտեզի 06-045-0177-0004 ծածկագրից առանձնացվող, 0.057496 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել « ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գյուղ Լորուտ, 3/1 հողամաս» փոստային հասցեն:
4. Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: