Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով,որ Թումանյանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ ձեռք է բերվել ինքնաթափ մեքենա,աղբատար մեքենա և բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և վերը նշված գույքն ընդգրկել Թումանյանի համայնքապետարանի գույքացանկում՝ համապատասխան սկզբնական արժեքներով, այդ թվում՝ -ինքնաթափ մեքենա КАМАЗ 65115-026 - 1 հատ-21000000 ՀՀ դրամ, -աղբատար մեքենա КАМАЗ-КО-449-05(КАМАЗ-536053) 1 հատ- 22185750 ՀՀ դրամ, -բազմաֆունկցիոնալ էքսկավատոր JCB -1 հատ-38800000 ՀՀ դրամ, -համակարգչի պրոցեսոր- 3 հատ 478000 ՀՀ դրամ, -համակարգիչ-2 հատ 500000 ՀՀ դրամ: |