ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ` Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայասատանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում իրականացնում է «Տեղական դերակատարների զորեղացում՝ հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագիրը, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել Թումանյան համայնքի մասնակցությամբ ստեղծել ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Թումանյան համայնքի մասնակցությամբ ստեղծել ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը։
2. ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին ցանկություն հայտնած մյուս անձանց հետ համատեղ ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին գրավոր պայմանագիրը կնքելու և ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին մասնակցելու և Թումանյան համայնքը ներկայացնելու համար լիազորել Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանին (նույնականացման քարտ՝ 008904385, տրված 018-ի կողմից՝ 21.12.2016թ., ծնված 30.11.1988թ., հաշվառման հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, Դսեղ բնակավայր, 17-րդ փողոց, տուն 2, ՀԾՀ 4011880086):
3.Նկատի ունենալով ստեղծված ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն հիմնադիր հանդիսանալու Թումանյան համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Չոփուրյանի (անձնագիր՝ AT0403681, տրված 018-ի կողմից՝ 03.03.2020թ., ծնված 18.01.1993թ., հաշվառման հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, Դսեղ բնակավայր, 8-րդ փողոց, տուն 11, ՀԾՀ 2801930687)ցանկությունը:
Թումանյան համայնքի ավագանին հավանություն է տալիս, որ Արմեն Չոփուրյանը Թումանյան համայնքի շահերը ներկայացնելու և պաշտպանելու առաքելությամբ, որպես ֆիզիկական անձ, մասնակցի ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադրման մասին գրավոր պայմանագիր կնքելուն և հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ձեռք բերի։