|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 դեկտեմբերի 2018 թվականի N 61-Ն |
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 54-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով << ՀՀ բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թումանյան համայնքի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի <<Թումանյան համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 54-Ն որոշման բյուջեի ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները ըստ ոլորտների՝ համաձայն թիվ 2,2 և 4 հավելվածների. 1) Բաժին(Ոլորտ)09.Կրթություն. Ծրագիր 01. Միջոցառումներ: Նախադպրոցական կրթություն: <<Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին>> (հոդվ.4637) ծախսերը ավելացնել 900.0 հազ. ՀՀ դրամով: 2) Բաժին(Ոլորտ)10.Սոցիալական պաշտպանություն. Ծրագիր 01. Միջոցառումներ: Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող): <<Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)>>(հոդվ.4637) ծախսերը ավելացնել 500.0 հազ. ՀՀ դրամով: 3) Թումանյան համայնքի 2018 թ.բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 1400.0 հազ. ՀՀ դրամ և տրամադրել վերը նշված ոլորտներում համապատասխան հոդվածային ծախսերը կատարելու համար: 2.Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված սույն որոշման կետերից բխող փոփոխություններին համապատասխան: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը: |
Կողմ -5 ԱՅԴԻՆՅԱՆ ՍԵՅՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԽԵՉՈՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՍԵՅՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(2.49 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|