Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 29-ի « ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի 2023թ. տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափեր սահմանելու մասին» N 87-Ն որոշումը,հաշվի առնելով Դսեղ գյուղի բնակիչներ Արեն Փաշիկի Խառատյանի և Լուսինե Սամվելի Զաքարյանի դիմումները՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Դսեղ գյուղի բնակիչներ Արեն Փաշիկի Խառատյանին և Լուսինե Սամվելի Զաքարյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող Դսեղ գյուղի, 1-ին փողոցի, Հով․Թումանյանի տուն թանգարանի հարակից տարածքի հողամասում ժամանակավորապես շարժական կրպակ տեղադրելու և սրճարանային գործունեություն իրականացնելու համար։
2․Համայնքի ղեկավարին՝սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ
սահմանված կարգով: