Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգը.
1) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2025թ. մայիսի 16-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին 2) Թումանյան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 08-ի N 24-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 3) Թումանյան hամայնքի Դսեղ գյուղի 06-035-0109-0084 ծածկագրի 0.102251 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին 4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան hամայնքի սեփականություն հանդիսացող Շամուտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-085-0187-0001 ծածկագրի 0.94504 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին 5) Թումանյանի համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների արխիվի արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանման և օգտագործման կարգը հաստատելու մասին 6) Թումանյան համայնքի էթիկայի և վարքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին 7) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու,դրանց անհատական կազմը հաստատելու մասին 8) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին 9) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին 10) <<ԵՎՐՈԱՍՖԱԼՏ>>ՓԲԸ-ի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ 13.04.2025թ. կնքված <<ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2025/2Շ>> ծածկագրով պետական գնման պայմանագրի շրջանակներում իրականացվող Հ-22 /Մ-6/-Դսեղ/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 8+000 կմ 13+900 հատվածի հիմանանորոգման աշխատանքների մասին 11) Թումանյան hամայնքի Դսեղ գյուղի 06-035-0135-0071 ծածկագրի 0.36455 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին 12) Օրինական ճանաչված անասնաշենքը,կացարանը,ծածկարանը և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող տարածքն ուղղակի վաճառքով օտարելու համաձայնություն տալու մասին 13) Թումանյան hամայնքի Դսեղ գյուղի 06-035-0108-0099 ծածկագրի 0.96258 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին 14) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի օրը որոշելու մասին |