Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 7-ի <<Թումանյան համայնքի 2017թ. բյուջեն հաստատելու մասին >> թիվ 69 -Ն որոշումը, Թումանյան համայնքի զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկող հանձնաժողովի եզրակացությունը, Թումանյան համայնքի Ահնիձոր բնակավայրի վաչական ղեկավար, հանգուցյալ՝ Վանիկ Քառյանի ընտանիքին դրամական օգնություն տալու մասին Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Թումանյան համայնքի բնակիչների դիմումերը` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թումանյանի համայնքապետարանի սոցիալական օգնություն խմբի այլ նպաստներ բյուջեից /հոդված 4729 / Թումանյան համայնքի սոցիալապես անապահով քաղաքացիներին տրամադրել դրամական օգնություն՝համաձայնհավելվածի: 2.Թումանյանի համայնքապետարանի գանձապահ Մարիամ Մխեյանին լիազորել Արդշինինվեստ բանկ Ալավերդու մասնաճյուղից ստանալու հատկացված դրամական օգնությունը: |