Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով և հիմք ընդունելով 2018թ. հուլիսի 10-ի <<Արմեն Ամիրբեկյան>> ԱՁ-ի /վկայական՝ N ԳԳ22022-18/ կողմից անշարժ գույքի իրական արժեքի վերագնահատման հաշվետվությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 2-րդ փողոց,շենք 6, թիվ 11 հասցեում գտնվող 81,7 քմ մակերեսով բնակարանը 300000 ՀՀ դրամ (գնահատված արժեքը՝ 3 000 000 ՀՀ դրամի 10% չափով ) արժեքով ուղղակի վաճառքով օտարելու բնակարանի վարձակալներ՝ Հրաչիկ Գուրգենի Ավետիսյանին /ծնված՝ 24.11.1987թ./ և Գարիկ Գուրգենի Ավետիսյանին /ծնված՝ 29.12.1988թ./: |