|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 փետրվարի 2020 թվականի N 9-Ա |
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 6-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀկառավարության 2019թ. հունվարի 31-ի N 62-Նորոշման <<Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման>> կարգի 31.01.2019թ. 62-Ն որոշման N 1 հավելվածի և 06.11.2006թ. N 170-Նորոշման N 2 հավելվածի,ինչպես նաև ՀՀ Կառավարության որոշումը ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին 16 նոյեմբերի 2006 թվականի N 1708-Ն որոշում՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թումանյան համայնքում սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու համար համայնքի ֆոնդային բյուջեից հատկացնել 16.755.274 ՀՀ դրամ, որից. 1) Համայնքի Շամուտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի մասնակի հիմնանորոգման համար հատկացնել 5.609.800 ՀՀ դրամ /սուբվենցիոն ծրագրի գումարը կազմում է 16.028.000 ՀՀ դրամ/, 2) Համայնքի Աթան բնակավայրի ոռոգման ջրագծի արտաքին ցանցի կառուցապատման համար հատկացնել 5.636.470 ՀՀ դրամ /սուբվենցիոն ծրագրի գումարը կազմում է 16.104.200 ՀՀ դրամ/, 3) Համայնքի բոլոր բնակավայրերի փողոցների լուսավորության ընդլայնման համար հատկացնել 5.509.004 ՀՀ դրամ /սուբվենցիոն ծրագրի գումարը կազմում է 13.772.511 ՀՀ դրամ/: |
Կողմ -5 ԽԵՉՈՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՆՏ ՎԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|