Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, <<Նոմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ,34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թումանյան համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի <<Թումանյան համայնքի 2018թ. բյուջեն հաստատելու մասին>> թիվ 54-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի: 2.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:
|