Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի» 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 11-րդ հոդվածով և հիմք ընդունելով <<ՀԿ Կենտրոն>> քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի գրությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Թումանյան համայնքի համացանցային կայքում «ՏԻՄ-Խաղա» տեղեկատվական, ուսուցողական առցանց խաղի տեղադրումը՝ համաձայն ներկայացված դիմում-առաջարկի։ 2. Սույն որոշմամբ հաստատված «ՏԻՄ-Խաղա» առցանց տեղեկատվական, ուսուցողական հարթակը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված կարգով: |