Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Որոշում եմ.
1.2025 թվականի մարտի 21-ին ժամը 11-00-ին ՀՀ, Լոռու մարզի, Թումանյան համայնքի, Թումանյան քաղաքի, մշակույթի պալատի Սմարթ սենյակում, գումարել Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ, հետևյալ օրակարգով.
1) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2025թ. մարտի 21-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
2) Թումանյան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին
3) Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին մասին
4) «Թումանյան համայնքի գյուղաշխատանքներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու ստեղծելու մասին
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան hամայնքի սեփականություն հանդիսացող Շամուտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-085-0187-0001 ծածկագրի 0.94504 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին
6) Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
7) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի օրը որոշելու մասին