Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի, 100-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Ժիրայր Հովիկի Շիմալյանի,Սուսաննա Լյուդվիկի Ստեփանյանի,Գայանե Ժիրայրի Շիմալյանի,Նոնա Ժիրայրի Շիմալյանի և Արման Ժիրայրի Շիմալյանի, հողամասից հրաժարվելու մասին (մուտք՝ 03.10.2025թ. թիվ 676) դիմումը՝
Որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Ժիրայր Հովիկի Շիմալյանին,Սուսաննա Լյուդվիկի Ստեփանյանին,Գայանե Ժիրայրի Շիմալյանին,Նոնա Ժիրայրի Շիմալյանին և Արման Ժիրայրի Շիմալյանին պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության 1.65 հա մակերեսով խոտհարքը` (ծածկ. 06-085-0134-0003, վկ. 21082025-06-0091, տրվ. 21.08.2025թ.) ճանաչել համայնքային սեփականություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ռոման Թորոսյանին 15-օրյա ժամկետում դիմել Կադաստրի կոմիտեի, վերոնշյալ բնակիչների համասեփականության իրավունքը դադարեցնելու և համայնքային սեփականության իրավունը գրանցելու համար: