Ղեկավարվելով <<Տեղականինքնակառավարմանմասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ և 37-րդ հոդվածներով.
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Թումանյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն 1,2,3,4 և 5 հավելվածների:
2.Ուժը կորցրած ճանաչել՝ Թումանյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Թումանյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> և Թումանյան համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի 11-ի <<Թումանյանի համայնքի,,Լորուտ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն,,համայնքային ոչ առևտրային կազմակերպության և ,,Քարինջ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն,համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների
թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>>թիվ 59 -Ա և 22-Ա որոշումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: