Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ կետով, «Գույքի նկատմամբ նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ ՀՕ 60-րդ և 64-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը և սեփականության իրավունքի N 20102023-06-0073 վկայականը՝
Որոշում եմ.
1. Թումանյան համյանքի սեփականություն հանդիսացող Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0003-0132 ծածկագրի 0,30101հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը տարանջատել երկու գույքային միավորների՝ 0,01051 հա մակերեսով հողամասի և 0,2905 հա մակերեսով հողամասի, համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծերի:
2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: