Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով ,հաշվի առնելով 2005թ.հոկտեմբերի 18-ի հողի վարձակալության N 1 պայմանագիրը և <<Գամարին>> ՍՊԸ-ի գործադիր տնօրենի դիմումը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել <<Գամարին>> ՍՊԸ-ին վարձակալության պայմանագրով հատկացված՝ Թումանյան համայնք, ք.Թումանյան, 5-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող 5000 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել <<Գամարին>> ՍՊԸ-ին: 1)Սահմանել հողամասի ուղղակի վաճառքի գինը՝ 480000 /չորս հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ, 1քմ-ի կադաստրային արժեքը՝ 96 /իննիսունվեց/ ՀՀ դրամ:
|