Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ հոդվածներով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Նորոշումը, որակավորված <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը ՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար, Թումանյան համայնքի Մարց գյուղի 06-071-0119-0013 կադաստրային ծածկագրի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0.04861 հա մակերեսով հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորhված չեն և այն ՀՀ կառավարության 08/04/2004 թվականի N 454-Ն որոշմամբ փոխանցված չէհամայնքին,առաջնորդվելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը: 2.Նշված հողամասը ենթակա է գրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ: 3.Թույլատրել համայնքի ղեկավարին դիմել ՀՀ Կադաստրի կոմիտե նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |