Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ հոդվածներով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով , ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով,ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշումը և որակավորված <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասերի հատակագիծը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար,Թումանյան համայնքի Մարց գյուղի 06-071-0024-0007 կադաստրային ծածկագրից առանձնացված բնակավայրերի բնակելիկառուցապատման 0,05166 հա և 0,05897 հա մակերեսներով հողամասերի նկատմամբ, քանիոր գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորված չեն և այն ՀՀ կառավարության 08/04/2004թվականի N 454--Ն որոշմամբ փոխանցված չեն համայնքին: ԱռաջնորդվելովՀՀ կառավարության29/04/2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասերի նկատմամբ ճանաչել Թումանյանհամայնքի սեփականության իրավունքը:
2.Նշված հողամասերը ենթակա են գրանցման Թումանյանիհամայնքապետարանիանվամբ: 3.Թույլատրել համայնքի ղեկավարին դիմել ՀՀ ԱԳԿ կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստարաբաժանում, նշված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ստանալու համար: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |