Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետի՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկել ավագանու անդամ Սուրեն Վաչագանի Թումանյանին և ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Ռուզաննա Գուրգենի Շահվերդյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնակա հրապարակմանը հաջորդող օրվանից: |