Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 34-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով՝ Թումանյան համայնքի ավագանու կողմից 18 հունվարի 2022 թ․ընդունված « Թումանյան համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ» թիվ 5-Ա որոշման պահանջները՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: