Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 31-րդ ենթակետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու << Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թի 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 07.09.2022թ.թիվ 120 դրական եզրակացությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ գյուղում <<Բարձրից>> ՍՊ ընկերությունը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակությանհողերից 06-035-0130-0005 ծածկագրի 0.4535 հա խոտհարքը փոխադրելու բնակավայրերի հողերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
2. Առաջարկել <<Բարձրից>> ՍՊԸ-ին համայնքային բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխմանպահին առկա տարբերությունը՝ 1 286 126 (մեկ միլիոն երկու հարյուր ութանասունվեց հազար հարյուր քսանվեց ) ՀՀ դրամ։
3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
4.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 07.10.2022թ. N 82-Ա որոշումը: |