|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հուլիսի 2023 թվականի N 40-Ա |
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԼՈՐՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-045-0143-0044 ԾԱԾԿԱԳՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ հոդվածով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15052023-06-0067 վկայականը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Թումանյան hամայնքի սեփականություն հանդիսացող Լորուտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-045-0143-0044 ծածկագրի1.00937 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն: 2. Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը` 15000 դրամ, սահմանել` մրցույթի մասնակցության վճար 5000 դրամ, քայլի չափ`մեկնարկային վճարի 5%-ի չափով: 3. Գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվում է 25 (քսանհինգ) տարի ժամանակով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՍԵԴՐԱԿ ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|