Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով հողամասի սեփականատեր Վասիլի Վարուժանի Ստեփանյանի 08.08.2018թ. դիմումը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հավանություն տալ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ գյուղում, քաղաքացի Վասիլի Վարուժանի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-045-0177-0004 կադաստրային ծածկագրով՝ 0,36 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքը հանգստի գոտի կառուցելու նպատակով բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության փոխադրելուն :
2. Համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման առաջարկության վերաբերյալ կազմված հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման՝ՀՀ Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը: |